Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Ազատազրկումը՝ կյանքը վերարժևորելու հնարավորություն

Ազատազրկումը՝ կյանքը վերարժևորելու հնարավորություն
30.07.2012 | 17:35

Հայաստանում գործում է 12 քրեակատարողական հիմնարկ։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները հավաստիացնում են, որ իրենք ապահովված են պատշաճ կենսական պայմաններով, իսկ հիմնարկի ղեկավար ԱՐՏՅՈՄ ՄԽՈՅԱՆԸ նշում է, որ օրվա կարգացուցակով հստակ սահմանված է դատապարտյալների զբաղմունքը։ «Մենք կազմակերպում ենք սպորտային, մշակութային միջոցառումներ, որոնց մասնակցում են դատապարտյալները։ Նրանց մի մասն աշխատում է մակարոնի, հացի արտադրամասերում։ Թխած հացն ու արտադրած մակարոնը սպառվում են քրեակատարողական հիմնարկի ներսում։ Իրենց հացը թխում են հենց իրենք»,- ասում է Արտյոմ Մխոյանը։

Քրեակատարողական հիմնարկն ունի գործող գրադարան` շուրջ 800 գրքով։ Դատապարտյալները, որպես կանոն, գրադարանից օգտվում են ցուրտ եղանակներին։ Այստեղ կա մարզագույքով հագեցած սպորտային դահլիճ, որտեղ մարզվում և ժամանակն անցկացնում են անազատության մեջ գտնվող անձինք։
Օրերս «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց համակարգչային լսարան, ինչը հնարավորություն կտա ժամանակավորապես անազատության մեջ գտնվող անձանց ծանոթանալու համակարգչային տեխնիկային, կատարելագործելու գիտելիքներն ու ապահովելու շարունակական կրթությունը։ Դատապարտյալներից շատերը համակարգչին չեն տիրապետում և հույս ունեն, որ կազմակերպվելիք դասընթացները կօգնեն ծանոթանալու համակարգչային տեխնիկային ու ծրագրերին, ինչը նրանց հետագայում պետք կգա քաղաքացիական կյանքում։
Դատապարտյալ Էդիկ Շահնազարյանը մասնագիտությամբ լրագրող է։ Քրեակատարողական հիմնարկում է գտնվում երեք տարի, սեպտեմբերին լրանալու է պատժաչափը։ Լրագրող դատապարտյալն այստեղ գտնվելու տարիներին դարձել է եկեղեցաշինարար` եկեղեցիների մանրակերտեր է պատրաստում։ Այնքան է հմտացել գործում, որ ասում է՝ կարող է իրական եկեղեցի էլ կառուցել։ Ազատ ժամանակ չի ունենում. եթե քնած չէ, ապա զբաղվում է եկեղեցաշինությամբ, ինչը, իր կարծիքով, բարի և օգտակար գործ է։ Էդիկ Շահնազարյանն ասում է, որ անազատության մեջ գտնվելը շատ դժվար է, թեև այն ինչ-որ տեղ նաև իր դրական դերն է ունենում մարդու վրա։ Այստեղ խորհելու, շատ բան վերարժևորելու հնարավորություն ես ունենում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ